«Փեթակ» տոնավաճառի տնօրեն Միրզոյանը երեկ իր մոտ է հրավիրել տարածքում առևտրով զբաղվող բոլոր առևտրականներն և բաժանել բլանկներ` պարտադրելով, որ յուրաքանչյուրը ներկայացնի տասը քաղաքացու անձնական տվյալներ: Տնօրենը նաև զգուշացրել է` երեք օրից համապատասխան թվով տվյալներ չներկայացնողները, այլևս չեն աշխատի «Փեթակում»:
«Նրանք, ովքեր ՀՀԿ-ի համար կբերեն մինչև 30 ձայն, «Փեթակում» գործը կշարունակեն արտոնյալ պայմաններով»,-պատմել են թերթին դիմած առևտրականները` հավելելով, որ «Փեթակի» բուն սեփականատեր Վարուժան Գրիգորյանը նախագահական նստավայրի գործերի կառավարիչն է: