Մասիսի շրջանն ընդգրկող թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Մուրադ Մուրադյանն արդեն ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալել, ընտրախոստումներ է տալիս բնակիչներին: «Հրապարակին» հասած տեղեկություններով, Մուրադյանն իր մերձավոր շրջապատին հորդորել է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները իր և ՀՀԿ հաղթանակն ապահովելու համար, քանի որ բնապահպանության նախկին նախարարը բավականին լուրջ մրցակից ունի` գործող պատգամավոր, ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Մասիսի քաղաքապետը ևս ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանն է, ով հասցրել է իր կուսակիցներին տեղավորել պետական կառույցների ղեկավար պաշտոններում: