Իրանը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիայի բնակչությանը:
40-տոննայանոց բեռը, բաղկացած դեղամիջոցներից, բժշկական սարքավորումներից, ծածկոցներից ու վրաններից, ժամանել է Դամասկոս, հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ժողովրդին և ևս 3 խմբաքանակ կուղարկի առաջիկայում: