16 մարտի 2012 - 11:43 AMT
2013թ ապրիլին Օսլոյում տեղի կունենա զանգվածային ֆուտբոլի սեմինար

Զանգվածային ֆուտբոլի զարգացումը ՈւԵՖԱ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է, որը բնակչության լայն շրջանակներում պրոպագանդում է ֆուտբոլով զբաղվելը, առանց որի անհնար է պատկերացնել էլիտար խաղի զարգացումը:

Սեմինարը, որը 2013թ ապրիլի 8-13 տեղի կունենա նորվեգական մայրաքաղաքի «Ուլլեվոլ» մարզադաշտում, մյուս բոլոր ակտուալ հարցերի հետ մեկտեղ, կանդրադառնա նաև զանգվածային ֆուտբոլի զարգացման հիմնահարցին և դրա սոցիալական արժեքին:

Առայժմ ՈւԵՖԱ-ն և 53 եվրոպական ազգային ասոցիացիաների ներկայացուցիչներ շարունակում են նախապատրաստությունը Զանգվածային ֆուտբոլի օրվան, որն այս տարի նախատեսվում է մայիսի 16-ին: