16 մարտի 2012 - 16:43 AMT
ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել գենդերային խնդիրներին նվիրված քննարկում

ՄԱԿ-ի գրասենյակում մարտի 16-ին տեղի է ունեցել գենդերային հավասարության մասին քննարկում: Բանավեճը վարում էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից` մասնակիցները խոսել են գենդերային հավասարության և կանանց հզորացման խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ջանքերի մասին:

Մասնակիցները քննարկել են նաև գենդերային քաղաքականության վերաբերյալ Կառավարության հայեցակարգը, ինչպես նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը և այլ հարցեր:

Միջոցառման ժամանակ բաժանվել է ՄԱԿ-ի վերաբերյալ հայալեզու տարբեր գրականություն: