Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների համար կառուցված բնակարաններն արդեն կահավորված են: Կազմակերպիչները հաշվի են առել մարզաձևերի և մարզիկների առանձնահատկությունները:
11 տարածքներում կառուցված բնակելիներում կգործեն համացանցային և գեղեցկության սրահներ, բանկեր, մերսման - վերականգնողական կենտրոններ:
Օլիմպիական ավանի բնակելի թաղամասը միաժամանակ կարող է հյուրընկալել ավելի քան 200 երկրների մինչև 16 հազար պատվիրակների:
Խաղերի ավարտից հետո շենքերը կվաճառվեն, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: