Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի այսօր կայացած նիստի օրակարգում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծն էր եւ դրա հետ կապված «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ քրեական» օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի հիմնավորմամբ` կառավարության նախաձեռնությունն ուղղված է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածման ռիսկերը կառավարելուն: Մասնավորապես սահմանվել են մեխանիզմներ` դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար` հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացողվտանգը:
Թեեւ կառավարությունում ու նաեւ գլխադասային հանձնաժողովում հարցը համարում են հրատապ եւ խիստ արդիական, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը փաթեթը համարեց լրամշակման ենթակա:
Հանձնաժողովը որոշեց մինչեւ 60 օրով հետաձգել այն` կառավարությանու մասնագետների հետ համագործակցելով առավել համապարփակ փաստաթուղթ ընդունելու նպատակով: