16 մարտի 2012 - 19:27 AMT
ՄԱԿ-ը խոստանում է, որ այս տարի սննդամթերքի գները կնվազեն, ճիշտ է, ոչ երկար ժամանակով

Այս տարի սննդամթերքի գները կնվազեն տնտեսական աճի դանդաղեցման և գործազրկության աճի պայմաններում, կանխատեսում է ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը:

Սնունդը, սակայն, երկար ժամանակով չի էժանանա. մոտակա տաս տարվա հեռանկարում գրեթե ողջ սննդամթերքը կշարունակի թանկանալ:

«Մենք սկսում ենք նկատել պարենամթերքի գների նվազումը»,- հայտնել է FAO գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան՝ ելույթ ունենալով Հանոյում, հաղորդում է Korrespondent.net-ը: