Հայտնի կինոքննադատ ու պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, որը գրեթե 8 տարի եղել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը, նշանակվել է Հռոմի կինոփառատոնի արտիստիկ տնօրեն:
Մյուլերի նշանակման մասին որոշումը կայացվել է Հռոմի կինոֆոնդի Տնօրենների խորհրդում, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը:
Հռոմի փառատոնը եվրոպական կինոփառատոների վարկանիշում 5-րդ տեղում է Վենետիկի, Կաննի, Բեռլինի ու Ռոտտերդամի փառատոներից հետո: