17 մարտի 2012 - 13:46 AMT
Universal Pictures-ը 3D ձևաչափում կնկարի «Գլխարկով կատուն» մուլտֆիմը

2003-ին նկարահանվել է «Գլխարկով կատուն» լիամետրաժ ֆիլմը, որի գլխավոր հերոսն էր Մայք Մայերսը: Ֆիլմում խաղում էին նաև Ալեք Բոլդուինը, Քելլի Փրեսթոնը և Դակոտա Ֆանինգը:

2003-ին ֆիլմը բացասական արձագանք էր ստացել:

Այս անգամ խոսքը գնում է 3D ձևաչափով լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմի մասին: Ամենայն հավանականությամբ, Universal Pictures-ի որոշման վրա ազդել է «Լորաքս» մուլտֆիլմի հաջողությունը, որը նույնպես հիմնված է Սյուզի գրքի վրա: