17 մարտի 2012 - 14:51 AMT
Նորվեգացիները թույլտվություն են ստացել Կանադայից դուրս բերել բևեռախույզ Ամունդսենի նավի բեկորները

Նորվեգացիները թույլտվություն են ստացել Կանադայից դուրս բերել բևեռախույզ Ռուալ Ամունդսենի անվանի «Մոդ» նավի մնացորդները: Մշակութային արժեքների արտահանման թույլտվությունը քննարկող կանադական խորհուրդը ցուցում է տվել սահմանային ծառայությանը թույլտվություն տալ երկրի տարածքից նավի բեկորները դուրս բերելու համար: «Մոդը» կարևոր նշանակություն ունի Կանադայի համար, բայց դրա կորուստը զգալի վնաս չի հասցնի ազգային ժառանգությանը»,- հայտարարել են խորհրդի անդամները:

Նորվեգացիները նախատեսում են կտորները ջրից բարձրացնել օդապարիկների օգնությամբ և տեղափոխել դրանք հատուկ բեռնանավի վրա և տանել Օսլոյի արվարձաններ: Ողջ օպերացիան կարժենա 6 մլն դոլար: