5 մարտի 2004 - 17:33 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐՏԻ 12-ԻՆ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մարտի 12-13-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Վրաստանի նախագահը կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային բնույթի հարցերի լայն շրջանակ: Նշենք, որ Մ.Սահակշվիլին ներկայումս այցով գտնվում է Ադրբեջանում: