5 մարտի 2004 - 17:42 AMT
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ տեղեկություններ ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան շինարարությունը խանգարելու փորձերի մասին: «Դրսից պատվերով որոշ քաղաքական ուժեր բնապահպանական հարցերի պատրվակով մեկ-երկու ամիս հետո կփորձեն խոչընդոտել նավթամուղի շինարարությանը կամ առաջարկել փոխել երթուղին, որպեսզի այն գործնականում չկայանա»,- ասել է Մ.Սահակաշվիլին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: «Ինձ մոտ նման բաներ չեն անցնի»,- հայտարարել է նա: Վրաստանի ղեկավարի խոսքերով` նավթամուղի անվտանգության ապահովման հարցը քննարկվել է վերջերս Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում: