5 մարտի 2004 - 18:45 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՆԳ ՔԱՂԱՔԱՑԻ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ` Ի ՕԳՈՒՏ ԻՐԱՆԻ
2003 թվականին բացահայտվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի, որոնք հետախուզական գործունեությամբ են զբաղվել ի օգուտ Իրանի: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը: «Ադրբեջանի դեմ հետախուզական գործունեության բացահայտման միջոցառման արդյունքում հաստատվել է, որ այդ քաղաքացիները համագործակցել են Իրանի հատուկ ծատայությունների հետ»,- ասել է Է.Գուլիեւը: