Լիբիայի նախկին առաջնորդ Մուամարդ Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի նկատմամբ դատավարությունը, ում մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ, սկսվելու է Տրիպոլիում առաջիկա շաբաթներին: Այդ մասին հաղորդել է բրիտանական BBC ռադիոկայանը: Այժմ Քադաֆիի որդին գտնվում է Զինթան քաղաքում՝ Տրիպոլիից 160 կմ հարավ-արևմուտք: Զինթանի զինված խմբերի և կառավարության միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սեյֆ ալ Իսլամը հանձնվելու է Տրիպոլիին այն բանից հետո, երբ մայրաքաղաքում նրա համար կառուցվելու է հատուկ բանտ, որի շինարարությունն արդեն ավարտվել է:
Մի շարք իրավապահ կազմակերպություններ հայտարարել են, որ դատական համակարգի լիակատար փլուզման պատճառով Սեյֆ ալ Իսլամը չի կարող Տրիպոլիում արդար դատավարության հույս ունենալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: