6 մարտի 2004 - 18:42 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներկայումս Ադրբեջանը մշակում է ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անհատական համագործակցության ծրագիր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորենս Բրիսթոուի հետ հանդիպման ժամանակ: Նշվել է նաեւ, որ մշակվում է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների միջեւ Փոխըմբռնման մասին հուշագիր: