6 մարտի 2004 - 18:44 AMT
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԲՈՐԻՍ ՍՊԱՍՍԿԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ
Մարտի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կմեկնարկի շախմատի միջաազգային մրցաշարը` նվիրված շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների շախմատիստներ: Այդ օրերին Ստեփանակերտ կայցելի շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին: Ներկայումս նա գտնվում է Երեւանում, որտեղ հանդիպումներ է ունենում Հայաստանի սպորտային ղեկավարության հետ: Մարտի 8-ին նա կհանդիպի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: