6 մարտի 2004 - 18:46 AMT
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Ֆրանկ Մերշելը նախազգուշացնում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի շինարարության նախագծի արագացված իրագործումը սպառնալիք է Կասպից ծովի տարածաշրջանի ֆլորայի եւ ֆաունայի համար: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Մերշելի խոսքերով, տվյալ նախագիծը բնապահպանության տեսակետից վտանգավոր է, քանի որ նավթատարի գիծը պետք է անցնի Ադրբեջանի ու Վրաստանի մի շարք արգելոցներով` հատելով երկրաշարժավտանգ տեղամասեր: «Նախագծին նրա մասնակիցների ներկայիս մոտեցման պայմաններում էկոլոգիական աղետը կարելի է արդեն ծրագրավորված համարել»,- հայտարարել է բնապահպանության հիմնադրամի ներկայացուցիչը: