9 մարտի 2004 - 19:24 AMT
ԱՆՑ ԵՆ ԿԱՑՎԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ, ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Մարտի 1-8-ը Հայաստանի պատվիրակությունը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի գլխավորությամբ Վաշինգտոնում բանակցություններ է անցկացրել Համաշխարհային բանկի ղեկավարության հետ` ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանն ուղղված վարկային ծրագրի շուրջ: Ծրագրի շրջանակներում 2004-2009թթ. Հայաստանին հատկացվելու է 10-15 մլն դոլար: Առաջիկայում ծրագիրը ներկայացվելու է ՀԲ վարկային կոմիտեի հաստատմանը: