9 մարտի 2004 - 19:25 AMT
ՎՐԱՍՏԱՆՆ Ի ԶՈՐՈՒ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Վրաստանն ի զորու է ստեղծել միասնական տնտեսական տարածություն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին` շաբաթ օրը վրացի գործարարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկվել է ստեղծել համատեղ հանձնաժողով` երկու երկրների միջեւ առկա մաքսային եւ այլ տնտեսական արգելքները վերացնելու համար: «Առանձին, առանց միասնական տնտեսական դաշտի, մեր պետությունները չեն կարող զարգանալ», - ասել է Մ.Սահակաշվիլին: