21 մարտի 2012 - 19:31 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Մուհամմադ Հուսեյն Տանտաուիին` Ղպտի Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ի մահվան կապակցությամբ: