12 մարտի 2004 - 17:09 AMT
ԱՄՆ ՇՈՒՏՈՎ ԿՓՈԽԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը կգլխավորի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Ղազախստանում: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը համապատասխան առաջարկությունն ուղարկել է երկրի Սենատ: Նշենք, որ Ջոն Օրդուէյի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսվել է 2001 թվականին: