Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում 3 մայիսի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում խոստովանել են, որ հիմնահատակ ավերել են Շուշիի մոտակա Քարին տակ գյուղը՝ քանդելով տների 90 տոկոսը։ Տեղում, ըստ արբանյակային լուսանկարների, միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում, գրում է Turan.az-ը։ Նշվում է, որ չի հաջողվել պետական մարմիններից մեկնաբանություն ստանալ, թե ինչ է այնտեղ կառուցվում։ «Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Շուշիի մոտակա Դաշալթի (խմբ՝ Քարին տակ) գյուղը գրեթե հիմնահատակ քանդվել է։ Ավելի ճշգրիտ, քանդել են տների 90%–ը։ Իշխանությունները չեն հայտնել վերակառուցման կամ զրոյից կառուցման որևէ հատակագծի մասին։
Արբանյակային լուսանկարներին երևում է միայն մեկ օբյեկտի շինարարություն, որի նշանակությունը դժվար է հասկանալ։ Եթե համեմատելու լինենք 2 ամսվա վաղեմության լուսանկարների հետ, ապա այնտեղ տները դեռ կանգուն են։ Ղարաբաղում շինարարական աշխատանքները համակարգող պետական մարմիններից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»,–ասվում է հրապարակման մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |