Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները 3 մայիսի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Եվրոպական հանձնաժողովի hարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը շատ ոգևորված է խաղաղության գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող աշխատանքով, որը սկսվել է երկու երկրի միջև սահմանի սահմանազատման գործընթացով։ Այս մասին նա ասել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, հայտնում է Factor.am-ը։ «Որքանով ես տեղյակ եմ՝ արդեն պայմանավորվածություն կա սահմանի չորս հատվածի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ մեր ռազմավարական նպատակն է ապահովել տարածաշրջանում խաղաղության վերականգնումը։ Մենք նպատակաուղղված ենք սերտ համագործակցել երկու կողմերի հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում»,- նշել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը։ Նա, միաժամանակ, բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի փոխգործակցությունն ականազերծման գործընթացում։ Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի hարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենը այցելել էր Հայաստան և Վրաստան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |