Ուշադրության կենտրոնում
Փոխնախարար. Հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու դիմում դեռ չի եղել

Փոխնախարար. Հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու դիմում դեռ չի եղել

16:38 AMT  12:38 GMT
Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հարց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում դեռ չի քննարկվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: «Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում: Բայց գիտեք, որ տրանսպորտի վառելիքը գազն է»,- ասաց նա: Դիտարկմանը, թե դա ենթադրում է, որ թանկացում է լինելու, նա պատասխանեց. «Ես ասում եմ, որ դեռ չի քննարկվել տրանսպորտի սակագնի հարց: Ես չեմ կարող որևէ ենթադրություններ անել, որովհետև դա իմ ոլորտը չէ»: Փոխնախարարը հայտնեց նաև, որ դեռևս թանկացնելու դիմում էլ չի եղել: Նա նշեց, որ նախ մրցույթի ժամանակ են հայտարարում սակագինը, իսկ մրցույթի իրականացման հիմքում նշված է, որ եթե վառելիքի, պահեստամասի զգալի թանկացում է լինում, ապա կարող է փոխադրողը դիմել և մրցույթային հանձնաժողովը պարտավոր է քննարկել դա: Հրանտ Բեգլարյանն ասաց, որ ինքը տրամադրված չէ, որ տրանսպորտը թանկանալու է:
Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ավիաբազայի փակմանը
Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ավիաբազայի փակմանը Համապատասխան օրինագիծն ընդունվել է միանգամից երեք ընթերցմամբ
Արցախում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը
Արցախում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Արցախում հնձված է մոտ 10 հազար հեկտար դաշտ` հիմնականում գարու
ԱԻՆ օդադեսանտային ջոկատը պարբերաբար կմարզվի ՊՆ մասնագետների հետ
ԱԻՆ օդադեսանտային ջոկատը պարբերաբար կմարզվի ՊՆ մասնագետների հետ Օդադեսանտային փրկարարական ջոկատի 18 անդամներ 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են ուսումնական թռիչքներ
Հերվիգ Վան Շտաան և Զոհրաբ Մնացականյանը տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցեր են քննարկել
Հերվիգ Վան Շտաան և Զոհրաբ Մնացականյանը տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցեր են քննարկել ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
Հունիսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410. 41 դրամ
Հունիսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410. 41 դրամ Հունիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,640,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք