29 մարտի 2012 - 21:34 AMT
Ամերիկյան դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայումս վստահություն չկա

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի լուծումն է ցանկանում հավասար պայմաններով: Ֆրենսիս Ռիկարդոնեն NTV հեռուստաալիքին ասել է, որ ներկայումս կողմերի միջև վստահությունը բացակայում է, սակայն Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, և հարկավոր է հրաժարվել դատարկ հայտարարություններից:

Մատնանշելով, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն անհրաժեշտ է շարունակել հօգուտ երկկողմ և տարածաշրջանային շահերի, նա նկատել է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս խնդիրների լուծման կողմից և հասկանում է երկու կողմերի համար «Ազատության» նավատորմի հետ կապված միջադեպի հարցի զգայունությունը: