4 ապրիլի 2012 - 11:03 AMT
Պետերբուրգում բացվել է «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը

Մարտի 30-ին Սանկտ Պետերբուրգի Ա.Ս. Պուշկինի անվան համառուսական թանգարանում մեծ հանդիսությամբ բացվեց «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը, որի մի բաժինը նվիրված էր իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարևային:

Միջոցառման կազմակերպիչներն էին Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը, Թաթարստանի մշակութի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը:

Նույն օրը` երեկոյան, Մ.Ի.Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցեցին նաև հայ արտիստներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 28-ը: