4 ապրիլի 2012 - 12:38 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը գոհ է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների մակարդակից

Հայաստանը գոհ է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների մակարդակից և ոչ մի վիճահարույց հարցեր չունի: Այդ մասին ապրիլի 4-ին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և հասցրել ենք խոսել երկկողմ կապերի, միջազգային հարաբերությունների ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում մեր հարաբերությունների մասին»,-ասել է նա:

Իր հերթին Էրկկի Տուոմիոյան հավելել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, մասնավորապես, անդրադառնալով Սիրիայի հարցին: Քննարկվել է նաև Ասոցացման համաձայնագրին Հայաստանի միանալու գործընթացը: