4 ապրիլի 2012 - 16:49 AMT
Ղարաբաղում կկազմվի Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ

Ղարաբաղում կազմվելու է Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ, որոնք գտնվում են Հայկական առաքելական եկեղեցու Արցախյան թեմի ենթակայության ներքո: Նման առաջարկ է արվել Արցախի թեմի հոգևոր խորհրդի հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի նախագահությամբ:

Թեմի համայնքների հոգևոր հովիվներին առաջարկվել է իրականացնել եկեղեցական ունեցվածքի, սրբավայրերի և հուշարձանների հաշվառում, մշակել դրանց պահպանության և վերականգնման ծրագիր, հաղորդում է Արցախի թեմի գրասենյակը:

Հավաքին քննարկվել է նաև քարոզչության ակտիվացման հարցը, այդ թվում`ընդգծվել է զինծառայողների շրջանում քարոզչության կարևորությունը: Այս համատեքստում առաջարկ է արվել, որպեսզի զինծառայողները մասնակցեն Ավագ Հինգշաբթի ոտքերի լվացման արարողությանը, որը ապրիլի 5-ին տեղի կունենա մոտակա եկեղեցիներում, հաղորդում է Բլագովեստ-Ինֆոն: