ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները ողջունում են Եվրամիության ավելի «խորը ներգրավումը» Հարավային Կովկասի տարածաշրջան, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Մինիկեսը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ամերիկյան դիվանագետը հայտարարել է այդ մասին` մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: «Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար: Միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել վրաց-աբխազական, վրաց-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծումներ փնտրելու ուղղությամբ», - ասել է Ստեֆան Մինիկեսը: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ԱՄՆ ողջունում են այն աջակցությունը, որ ցուցաբերում է այդ միջնորդական առաքելությանը ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---