ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսին:«Ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են քաղաքական բարձր մակարդակի վրա: Մեր պարտքն է խորացնել և ամրապնդել դրանք»,-վարչապետի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ վարչապետի, գոյություն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ և կիպրացի գործարարների մասնակցությամբ: Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների բազմակողմ, այդ թվում նաև տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացմանը: Էրատո Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների և եվրոպական չափանիշների ներդրման գործընթացներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը և առաջիկա ծրագրերին, մասնավորապես, արտահմանն ուղված արդյունաբերական քաղաքականությանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը և տնտեսական այլ նախագծերի: