4 ապրիլի 2012 - 17:46 AMT
Ֆուտբոլի աստղ Սոլ Քեմպբելն առաջարկում է Օլիմպիական խաղերի հյուրերին Չելսիի իր տունը շաբաթական 90 000 եվրոյով

Լոնդոնի ամառային Օլիմպիադայի նախաշեմին հյուրանոցների և բնակարանների վարձակալության գները կտրուկ բարձրացել են: Որոշ տեղեր գները բարձրացել են 10 անգամ: Միաժամանակ Օլիմպիադայի հյուրերին կոչ են անում սենյակներ պատվիրել արդեն հիմա, քանի որ 172 հյուրանոցներում արդեն տեղեր չկան:

Տասնյակ հազար լոնդոնցիներ առաջարկում են մասնավոր բնակարան որպես հյուրանոցներին այլընտրանք, բայց այստեղ գներն օրեցօր աճում են: Քաղաքի որոշ շրջաններում վարձակալության համար սովորական արժեքն աճել է 10 անգամ:

Ֆուտբոլի նախկին աստղ Սոլ Քեմպբելը նույնպես որոշել է վաստակել: Նա առաջարկում է Օլիմպիական խաղերի հյուրերին Չելսիում գտնվող իր տունը շաբաթական 75 000 ֆունտ (90 000 եվրո) գումարով: Այդ գումարի դիմաց վարձակալը կստանա հինգհարկանի քոթեջ 1000 քմ տարածքով 7 ննջասենյակով, կինոթատրոնով, սպա-սալոնով և մարզասրահով, հաղորդում է rus.postimees.ee-ն: