ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Երեք մարդ զոհվել է եւ վեցը` վիրավորվել Երեւանի ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից, միջադեպը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով ժամը 14:30-ի մոտ: Ճոպանուղու վագոնը, որում գտնվելիս են եղել ինը ուղեւոր, ընկել է տասը մետր բարձրությունից: Երկու մարդ մահացել է տեղում, եւս մեկը` հիվանդանոցում: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել ճոպանուղու տեխնիկական մաշվածությունը: Պատահարի պատճառների քննության համար ստեղծվել է հանձնաժողով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---