Ապրիլի 10-19-ը Գյումրում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելու է թվով 4-րդ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, իսկ հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Այս տարի «Վերածնունդ»-ն անցկացվելու է «Վերածնունդը շարունակվում է» կարգախոսի ներքո: Այս տարի մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ռեկորդային թվով`1365 հայտ 25 երկրներից: Մրցույթին կմասնակցեն ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանից, ԼՂՀ-ից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանած երաժիշտներ, ովքեր կմրցեն 9 անվանակարգերում:
Փառատոնի շրջանակում տեղի են ունենալու նաև վարպետության դասեր, «Մշակույթների երկխոսություն» թեմայով գիտաժողով, կլոր սեղան, ցուցահանդես և այլն: