«Գլաձոր» համալսարանն այսուհետ կունենա կարիերայի և որակի ապահովման կենտրոններ: Այսօր կենտրոնների բացմանը ներկա էին ԿԳ նախարարը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը, դասախոսներ, ուսանողներ:
«Ես այստեղ եմ, ոչ թե կենտրոնների բացմանը մասնակցելու համար, այլ իմ ներկայությամբ ցույց տալու, որ մենք տարբերություն չենք դնում պետական և ոչ պետական բուհերի միջև»,- իր ողջույնի խոսքում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հույս հայտնելով, որ այդ կենտրոնները կծառայեն իրենց նպատակին:
«Գլաձոր» համալսարանի ռեկտորը համագործակցության հուշագիր կնքեց Արդյունաբերողների և գործարարների միության հետ:
«Մենք ունենք որակյալ կադրեր թողարկելու պարտականություն, իսկ այդ որակը կոչվում է գիտելիք»,- ասաց համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը: Անդրադառնալով հուշագրի կնքմանը, նա գործընկերներին շնորհավորեց, կատակելով. «Դուք հուշագիր եք կնքել հավատարմագրված բուհի հետ, ոչ թե չհավատարմագրված պետական բուհի հետ»:
Համալսարանի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը դեռ չի հասկանում կենտրոնների առաքելությունը, բայց համոզված է, որ եթե ռեկտորն այդպես է որոշել, ուրեմն դա իրենց բարօրության համար է: