13 ապրիլի 2012 - 12:25 AMT
Հիլարի Քլինթոնը և Ջոն Բերդը գրազ են եկել, թե ով կհաղթի «Նյու Յորք-Ռեյնջերս» և «Օտտավա- Սենատորս» խաղերում

Մեկնարկած Հոքեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆը անտարբեր չի թողել անգամ ԱՄՆ և Կանադայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներին` Հիլարի Քլինթոնին և Ջոն Բերդին: Վաշինգտոնում երկկողմ հանդիպման ընթացքում նրանք գրազ են եկել, թե ով կհաղթի «Նյու Յորք-Ռեյնջերս» և «Օտտավա- Սենատորս» խաղերում:

Ըստ գրազի, պարտվողը պետք է հանրության առջև դուրս գա հակառակորդ թիմի հոքեյի համազգեստով:

Փլեյ-օֆֆի առաջին` «Ռեյնջերս-Սենատորս», խաղն ավարտվել է 4:2 հաշվով` հօգուտ ամերիկացիների: