Ապրիլի 15-ին գերմանական Հալլե քաղաքի Kunstforum սրահում բացվել է «Տառարվեստ և պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսը: Այդ մասին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված գերմանական գոբելեների ցուցահանդեսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողեսյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանից` «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան»-ից, Հայաստանի Ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Ցուցահանդեսին ներկա է գտնվել Հալլեյի քաղաքապետը, Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Փիփերը և այլն: