«ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը և աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների շնորհել են համապատասխան դասային աստիճաններ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ԱԺ ղեկավարությանը` ընդգծելով, որ կփորձեն իրենց ծառայողական պարտականություններն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը: