Այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: