ՀՀ արդարադատության նախարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված 61-ամյա Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին` ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաներում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:
Մանուկյանը 2006 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: