25 ապրիլի 2012 - 00:35 AMT
Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հազարավոր մարդիկ երթով շարժվել են Հոլիվուդով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ Հայ Երիտասարդների կողմից կազմակերպված երթի մասնակիցները, կրելով դրոշներ և ցուցապաստառներ, շարժվել են Հոլիվուդով և Սանսեթ պուրակով:

Երթին մասնակցել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆֆը, հաղորդում է Contra Costa Times-ը: «Ցեղասպանության ժխտումը նման է կրկնակի սպանության: Ժխտումը լրացուցիչ ցավ է Ցեղասպանության զոհերի համար: Մենք չենք ուզում դրա մասնակիցը լինել»,- ասել է Ադամ Շիֆֆը:

Օրվա երկրորդ կեսին ծրագրված է բողոքի ակցիա Թուրքիայի հյուպատոսության դիմաց: