ԱԺ 2012 ընտրությունների հաջորդ 24 ժամվա ընթացքում ԿԸՀ-ն, համաձայն օրենքի, արդեն հրապարակել է տվյալներ Հայաստանի բոլոր 1982 ընտրատեղամասերի համամասնական քվեարկության թվային արդյունքների վերաբերյալ:
ԿԸՀ-ի տեղեկությունների արձանագրման համար այսօր հրավիրված նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստում ԿԸՀ խորհուրդը արձանագրություն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, որը հաստատվեց խորհրդի բոլոր անդամների ստորագրություններով:
Ըստ արձանագրության` նախատեսված 2.524.960 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1.574.430 մարդ, անվավեր է ճանաչվել 53.812 քվեաթերթիկ:
Ըստ նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %)
«Ժառանգություն»` 87 095 (5,79 %)
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %)
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %)
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %)
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %)
«Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %)