Անկարան պատրաստ է բացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Սլովենիայում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, երկուշաբթի հաղորդել է TRT Haber-ը:
«Մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները` 1915թ դեպքերը հետաքննելու համար: Ներկայումս մեր արխիվներում կա ավելի քան 1500 փաստաթուղթ»,-ընդգծել է Էրդողանը:
Ընդ որում, թուրք վարչապետը հայտարարել է` տեղեկություններն այն մասին, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի դառնա ԵՄ անդամ, «լիովին անհիմն են»:
ԵՄ բազմաթիվ անդամ պետություններ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր են համարում` ԵՄ-ին անդամակցելու համար: