16 հունիսի 2004 - 22:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 15-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Վ.Օսկանյանը հանդիպել է Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովի համանխագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի, ինչպես նաեւ մի շարք կոնգրեսականների եւ սենատորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանին տրամադրվող ամերիկյան կառավարական օժանդակության, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին նրա մասնակցության, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այսօր ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը ավարտվում է: