Հաքերները կոտրել են ԱՄՆ արդարադատության նախարարության վիճակագրական բյուրոյի կայքը, այդ տեղեկությունը հաստատել է նախարարության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ արդեն հայտարարվել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հայտնի «Անոնիմուս» խումբը: Հանցագործները կոտրել են սերվերը, որտեղ պահվում էին հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքման ու վերլուծության համար պատասխանատու ֆայլերը:
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն, այդ թվում աշխատակիցների ներքին էկելտրոնային փոստի հասցեները:
Կիրակի օրը «Անոնիմուսը» հայտարարել էր նաև Չիկագոյի ոստիկանության կայքը կոտրելու մասին, որտեղ անցնում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: