22 մայիսի 2012 - 12:48 AMT
Մասնավոր տիեզերանավը կրկին կփորձեն ուղեծիր դուրս բերել

Մասնավոր SpaceX ընկերությունը մայիսի 22-ին բեռնատար տիեզերանվի գործարկման նոր փորձ կկատարի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հրթիռակրի մեկնարկը, որը պետք է ուղեծիր դուրս բերի ամերիկյան Space Exploration Technologies ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը, տեղի կունենա 11:44-ին Մոսկվայի ժամանակով: Դա պետք է տեղի ունենար մայիսի 19-ին, սակայն վերջին պահին հետաձգվեց:

SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որը տիեզերանավ է ուղարկում ՄՏԿ: ՆԱՍԱ-ն հուսով է, որ հետագայում մասնավոր ընկերությունները կայան կհասցնեն նաև տեզերագնացների: Ներկայումս, ռուսական «Սոյուզ» տիեզերանավը տիեզերագնացներին տիեզեական կայան հասցնելու միակ միջոցն են: