22 մայիսի 2012 - 13:22 AMT
Երևանի բենզալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 21-ին` ժամը 10.11-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հրաչյա Քոչար 26 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Երևանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր են մեկնել երեք և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 10.36-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ «Սիվաս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի խողովակաշարի հորանում այրվել է փրփրապլաստ` 2 քմ մակերեսով:

Հրդեհի հետևանքով դեմքի հատվածում 1-ին կարգի այրվածք է ստացել Երևանի Կիևյան 20 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ` 1980 թ. ծնված Դ. Երանյանը: Վերջինս շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է առաջին բուժօգնություն: