23 մայիսի 2012 - 15:30 AMT
Արա Գևորգյան. Մոտ ապագայում կարող ենք զրկվել ժողգործիքների համույթներից

Երգահան Արա Գևորգյանը, որը դասավանդում է նաև Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի բուհերում և երաժշտական դպրոցում խիստ նվազել է փողային և ժողովրդական գործիքների հաճախելիության թիվը: Նա ասաց, որ այն նույնիսկ վտանգված է, և հավանական է, որ մոտ ապագայում կարող ենք այլևս չունենալ ժողգործիքների համույթներ:

Որպես լուծում Արա Գևորգյանն առաջարկում է այդ մասնագիտությունները դարձնել անվճար, որպեսզի ուսանողների և աշակերտների հոսք լինի կրկին: