«Հրապարակը» գրում է, որ մայիսի 21-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր բնակարաններից վտարել է ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկին: «Մեզ հաջողվեց պարզել, որ դեռևս 2010-ին կայացված վճռի արդյունքում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը որոշել է Գարուշ, Ռիմա, Անի, Նարեկ Լազարյաններին վտարել Շահսուվարյան 6 շենքի 2 և 6 բնակարաններից: Այս բնակարաններն անցել են ոմն Արման Առաքելյանին: Մեր տեղեկությունը ԴԱՀԿ մամուլի խոսնակը հաստատեց»,- գրում է թերթը՝ հավելելով, որ օրվա ընթացքում մի քանի անգամ փորձել են խոսել Տեր Հուսիկի հետ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ հարցի պատասխանել: