Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանման անձնակազմի հետ։ Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ոստիկանության հանդեպ հանրային հավատի ու վստահության ամրապնդումն է, այլև ոստիկանության անշրջելի արդիականացումը կոնկրետ գործով հավաստելը: Ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումն առանձնանում է հատուկ պատրաստականությամբ. անձնակազմը տիրապետում է օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, առաջին բուժօգնության հմտություններին և այլն:
Վլադիմիր Գասպարյանը հիշեցնելով, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում` ընդգծել է ստորաբաժանման` հենց այդ օրը ծառայության անցնելու խորհրդանշական իմաստը:
Ոստիկաններն այսուհետ կխոսեն անգլերեն, կտիրապետեն մարտարվեստի հնարքներին ու բուժօգնություն ցույց կտան